Մադրիդի «Ռեալի» նոր կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հերթական անգամ հայտարարել է, որ ուրախ է մադրիդյան թիմ տեղափոխվելու համար:

Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտարարել է, որ հիացած է Կրիշտիանու Ռոնալդուով:

«Հիանում եմ Ռոնալդուով և «Ռեալի» մյուս ֆուտբոլիստներով: Նրանք բոլորը մեծ աստղեր են: Ինչ վերաբերում է ինձ, ապա կարող եմ օգնել թիմին իմ գոլերով, փոխանցումներով և խաղով: Ցանկանում եմ օգտակար լինել թիմին: Կարող եմ ասել, որ 45 մլն կոլումբացի լինելու է «Ռեալի» երկրպագու»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է AS-ը: