Անցած գիշերվանից սկսվել են Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով փակված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները: 

 

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն, ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չերթևեկել նշված ճանապարհով:

 

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, ինչպես նաև Վերին Լարսի անցակետը: Փլուզման հետևանով Վրաստանի տարածքում վնասվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարը, ինչի հետևանքով օգոստոսի 20-ին' ժամը 23:45-ից, ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: