Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 22-ին' ժամը 08.00-ին: Այս մասին տեղեկատվությունը ստացվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից:

 

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով' սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժաման ակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանժամանակ խոստացել է, որ Հայաստանին գազամատակարարումը կվերականգնի առաջիկա 2-3 օրերի ընթացքում: