Ժնեւում ընթանում է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միության նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:

 

Ինչպես այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ-ից մասնակցում է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

 

Նիստերի առաջիկա օրակարգում ընդգրկված են Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միության նախագահի, փոխնախագահի եւ գործադիր մարմնի ընտրությունները: