/armchess.amԳրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 480 մասնակիցների մեջ բաժանեց 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը (ԱՄՆ):
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից եւ զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը: