Ամերիկացիների մեծ մասն այս կամ այն չափով երկյուղում Է, որ Էբոլա տենդի հետ կապված (ԷՎՊՀ) իրադրությունը երկրում համաճարակի բնույթ կընդունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հասարակական կարծիքի հարցումը, որն իր կայքում հրապարակել Է The Washington Post թերթը:

 

ABC հեռուստաալիքի հետ համատեղ անցկացված հետազոտության համաձայն, 1204 հարցվածների ավելի քան մեկ երրորդը «որոշակի տագնապ» Է հայտնել այդ կապակցությամբ: Հարցվածների 23 տոկոսը խոստովանել Է, որ «շատ Է վախենում» դրանից: Այդ վտանգի հարցում միանգամայն հանգիստ Է յուրաքանչյուր հինգերորդը:

 

Ուշագրավ Է, որ դրա հետ մեկտեղ հարցվածների երկու երրորդը գործնականում չի անհանգստանում, որ այդ հիվանդությամբ կարող Է վարակվել իր մերձավոր շրջապատից որեւԷ մեկը: Ընդ որում՝ նրանց կեսը վտանգավոր վիրուսով վարակվելուց բնավ չի տագնապում: 36 տոկոսն այլ տեսակետ Է պաշտպանում, այդ թվում՝ 13 տոկոսն «ամենայն լուրջությամբ» Է վերաբերվում այդ վտանգին:

 

Հարցման մասնակիցների գրեթե կեսն աջակցություն Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այն գործողություններին, որոնք նպատակամղված են վտանգավոր հիվանդության հետ կապված ճգնաժամի հաղթահարմանը: Այլ տեսակետ ունեցողները նույնպես շատ են, բայց, այնուամենայնիվ, ավելի քիչ՝ 41 տոկոս:

 

Դա հետ մեկտեղ, որքան Էլ պարադոքսալ Է, հարցվածների միայն մեկ երրորդից քիչ ավելին Է այն կարծիքին, որ ԱՄՆ-ը «բավարար ջանքեր Է գործադրում», որպեսզի կանխի վիրուսի տարածումը երկրի ներսում: Նույնքանն Էլ այն կարծիքին են, որ Վաշինգտոնի ներկայիս քայլերը բավարար են, որ Արեւմտյան Աֆրիկայում արգելապատնեշ դնեն վիրուսի տարածման ճանապարհին: Դրան չհամաձայնողների բաժինն զգալիորեն ավելի մեծ Է՝ 61 եւ 46 տոկոս՝ համապատասխանաբար:

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերության տվյալների՝ Էբոլա վիրուսի զոհերի թիվն Արեւմտյան Աֆրիկայում արդեն հասել Է գրեթե 5 հազարի: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին Է ընկնում երեք երկրի՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: