Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի շուրջ 500 միլիոն դրամ: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ամատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկմանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատությունների իրավունք ունեցող այլ խմբերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումների ծրագիրը, որի համար կհատկացվի 36 միլիոն դրամ: «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արտասահմանյան առաջավոր կլինիկաներում վերապատրաստել սրտաբաններ, ուռուցքաբաններ, արյունաբաներ և ճառագայթային բժշկական մասնագետներ:
Նշված գումարով նախատեսվում է պատրաստել 12-13 մասնագետների»,- ընդգծեց առողջապահության նախարարը: