Թուրքիայում ամեն տարի ավելանում է հանքափորերում աշխատող բանվորների մահացության թիվը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտնել է Բանվորների առողջության և աշխատանքային անվտանգության խորհուրդը, որը հրապարակել է զեկույց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման 12 տարում գրանցված պատահարների և զոհերի վերաբերյալ:

 

Զեկույցում նշվել է, որ 12 տարում գրանցված աշխատանքային պատահարների հետևանքով զոհվել է առվազն 14 հազար 455 բանվոր, իսկ միայն 2014 թվականի վերջին տասն ամիսներին' արդեն 1600 աշխատավոր, որը առավելագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ: