Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Գալաթասարայի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ անդրադարձել է իր թիմի խաղին և նշել:
«Մեր բոլոր խնդիրների համար ունենք պատասխան, սակայն դրանք դեռ լավը չեն: Խաղեր կային, որոնց ընթացքում մրցակցից լավ տեսք ունեինք, սակայն զիջում էինք անհատական սխալների պատճառով, ինչպես նաև շատ քիչ պահեր էինք ստեղծում: Ամեն ինչ շատ պարզ է՝ մենք սխալներ ենք թույլ տալիս և հարձակման գծում մեզ սրություն է պակասում»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: