Աշխարհում դավանանքի ազատության մակարդակը վերջին ժամանակներս զգալիորեն նվազել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, ասված Է նոր հետազոտության մեջ:

 

«Օգնություն կարիք ունեցող եկեղեցուն» կաթոլիկական կազմակերպության տվյալներով՝ 2012 թվականի հոկտեմբերից իրավիճակը տարբեր չափով վատացել է այն 200 երկրների ավելի քան երկու երրորդում, որտեղ կատարվել Է հետազոտություն:

 

Զեկույցի համաձայն՝ առավել հալածվող կրոնական փոքրամասնությունը մնում են քրիստոնյաները, իսկ մահմեդական երկրներն առաջատարներն են դավանանքի ազատության իրավունքների խախտման բնագավառում:

 

Վերջին ժամանակների առավել ցայտուն օրինակներից են Իրաքը, Սիրիան, Նիգերիան եւ Պակիստանը, որտեղ կրոնական դրդապատճառներով հալածանքը կապված Է իսլամական ծայրահեղականության հետ: