Եմենում ոչնչացվել է «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, բացի այդ, սպանվել է «Անսար աշ Շարիա» խմբավորման հրամանտարը: Ահաբեկիչնե րը ոչնչացվել են ԱՄՆ-ի օդային հարվածների արդյունքում: Ընդհանուր առմամբ, սպանվել են 5 ահաբեկիչներ, մյուս 3-ի անունները չեն նշվում:
Սպանվածների թվում է Շաուկի ալ Բադանին, ով նախկինում մասնակցել էր ԱՄՆ-ի դեսպանատան վրա 2 հարձակումներին, ինչպես նաև Եմենի մայրաքաղաքի ահաբեկչությանը, որի ժամանակ զոհվել էին 100 զինծառայողներ:
ԱՄՆ-ը 100 հազար դոլար էր առաջարկել նրան, ով տեղեկություն կտար ահաբեկչի գտնվելու վայրի մասին: Նա համարվել է «Ալ Կաիդա»-ի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը: