«Ջաբհա ալ Իսլամիա» խմբավորման ակնառու ղեկավարաներից մեկը, ով ռազմական գործողություններ էր ծավալում Համայի Մուրք քաղաքում, իր զինակիցների հետ միասին սպանվել է Ադրա քաղաքում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, սիրիական բանակը կանխել է զինված խմբավորման մուտքը Բուսթան ալ Բաշա թաղ ամասից դեպի բանակի հսկողության տակ գտնվող շրջաններ: ԴԱԻՇ խմբավորման անդամները հարձակում են գործել և առաջ ընթացել դեպի Հալեպի մերձակայքում գտնվող Կարա Կուզաք կամրջի ուղղությամբ:
Բացի այդ, Ջոբար թաղամասում վերսկսվել են բախումները սիրիական բանակի և զինյալների միջև:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Հոմսում 19 զինյալներ հանձնվել են իշխանություններին:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: