«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ծայրահեղական խմբավորման ղեկավարներից մեկը սպանվել է Բաղդադի արևմուտքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, սպանվածը Աբու Իսհակ ալ Ասքանի է: Նա սպանվել է Անբարի շրջանի աս Սակլաուիա շրջանի ռմբակոծության հետևանքով:
Իրաքի ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ հարվածը հասցրել են իրաքյան օդային ուժերն' ամերիկյան ավիացիայի օգնությամբ: Բացի այդ, ԻԼԻՊ-ի ևս մեկ ղեկավար սպանվել է Մոսուլում:
Ամերիկյան օդուժը ռմբակոծել է սիրիա-իրաքյան սահմանին գտնվող ալ Քաիմա քաղաքը, ինչի հետևանքով սպանվել են ավելի քան 30 ահաբեկիչներ:
ԱՄՆ-ը և դաշնակից երկրներն արդեն մի քանի օր է օդային հարվածներն են հասցնում Իրաքի և Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին՝ լուրջ վնասներ հասցնելով դրանց: ԱՄՆ-ն հայտարարել էր, որ աջակցություն է ստանում ավելի քան 50 երկրներից: