«Ալ-Քաիդայի» եմենյան բջջի ամենաազդեցիկ կրոնական առաջնորդներից մեկը՝ Իբրահիմ Ռուբաիշը, զոհվել է անօդաչուի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է BBC-ն:

 

Ավելի վաղ Վաշինգտոնը 5 մլն դոլարի չափով մրցանակ էր խոստացել նրան բռնելու դիմաց:

 

Նշվում է, որ 2006 թվականին նրան ազատ էին արձակել Գուանտանամոյից: 2002 թվականին ամերիկյան հատուկ ծառայությունները բռնել էին նրան Պակիստանի ու Աֆղանստանի սահմանին:

 

«Ալ-Քաիդան» ուժեղացրել է դիրքերը Եմենում նախագահական ուժերի և հութի ապստամբների հակամարտության մեկնարկից հետո: