«Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Նասիր Ալ-Վահիշին սպանվել է Եմենում՝ ենթադրաբար ամերիկյան անօդաչուի հարձակման արդյունքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Եմենի անվտանգության մարմինների պաշտոնյաներին:

 

Խմբավորման հայտնի գործիչները Twitter-ում հայտնել են, որ Ալ-Վահիշին «շահիդ է դարձել»: Նրա տեղը զբաղեցրել է զինվորական առաջնորդներից մեկը՝ Կասմ Ալ-Ռիմին, ով հայտնի է նաև Աբու-Հարեյրա Ալ-Սանանի անունով:

 

Ամերիկյան հետախուզական կառույցներում հայտնել են, որ միջոցառումներ են անցկացվում Ալ-Վահիշիի մահը հաստատելու նպատակով:

 

Հայտնի է, որ Ալ-Վահիշին եղել է «Ալ-Քաիդայում» երկրորդ մարդը: Մասնավորապես, իր քարոզչական տեսանյութերից մեկում նա խաչի ոչնչացման և ԱՄՆ-ի դեմ պատերազմի կոչեր է հնչեցրել: