«Թալիբան» ծայրահեղական շարժման բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Մոհամմադ Ռահիմն Աֆղանստանում ոչնչացվել է:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով աֆղանական ոստիկանության ներկայացուցիչ Սայեդ Սարվար Հուսայնիին:
Հրամանատարից բացի երկրի հյուսիսում ոչնչացվել է նաև չորս գրոհային:
Վերջին ամիսների ընթացքում Աֆղանստանում իրավիճակը վատթարացել է: Երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետության» ազդեցությունը: