Սիրիական Հալեպ քաղաքի մոտ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը` Սանաֆի ան-Նասրը: Այս մասին հաղորդում է Farsnews իրանական լրատվական գործակալությունը:
Ոչնչացվել է նաև ծայրահեղական խմբավորման ևս երկու անդամ:
Ահաբեկիչների մահվան մասին տեղեկությունը հաստատել է «Ջեբհադ ան-Նուսրա» խմբավորումը: