Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի կողմնակից հեռուստաալիքներից մեկով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել են «հայ մասոն»: «Թվիթեր»-ի միջոցով տարածված ձայնագրությունում եգիպտական հեռուստաալիքի հաղորդման ժամանակ զանգահարած անձը տարբեր արտահայտություններ է անում Էրդողանի հասցեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

 

Զանգահարած անձը եթերում հայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահը հայ է, այն էլ մասոն: Նման հայտարարությանը հաղորդավարը խիստ արձագանք է ցուցաբերել' հայտարարելով, որ թեպետ իր հաղորդմանը կարելի է քննադատություն հնչեցնել, սակայն ինքը «թույլ չի տա նման խոսքեր հնչեցնել մի երկրի առաջնորդի հասցեին»: «Նախագահ Էրդողանը մուսուլման է և թուրք»,- պնդել է հաղորդավարը: