ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին անհաջողակ է անվանել, ով «հրաժարվում է օգտագործել իր հսկայական բանակը՝ Սիրիայում կայունություն ապահովելու համար»: Այս մասին ասվում է The Atlantic ամերիկյան ամսագրի հոդվածում:
Պարբերականի տվյալներով՝ Օբաման Էրդողանին որպես մուսուլման առաջնորդ է տեսել, ով ունակ էր հաղթահարել Արևելքի և Արևմուտքի միջև ճեղքվածքը: Սակայն, այժմ ամերիկացի նախագահը «կորցրել է պատրանքները», իսկ Թուրքիայի նախագահի կերպարն Օբամայի աչքերում փոխվել է:
«Պարոն նախագահը նրան տեսնում է որպես անհաջողակ և ավտորիտար (առաջնորդ), ով հրաժարվում է օգտագործել իր հսկայական բանակը՝ Սիրիայում կայունություն ապահովելու համար»,- ասվում է հոդվածում: