Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին «մեծամոլությամբ տառապող ֆանատիկոս» է անվանել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ասադը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

 

«Էրդողանը տառապում է քաղաքական մեծամոլությամբ: Նա ահաբեկչական «Մահմեդական եղբայրների» ֆանատիկոս է: Նրան թվում է, թե ինքը 21-րդ դարի նոր ժամանակաշրջանի սուլթան է», -ասել է Ասադը:

 

 

Սիրիայի Նախագահը Էրդողանին քննադատել է այն բանի համար, որ նա չի ցանկանում արգելել Թորքիայի տարածքով ահաբեկիչների անցումը Սիրիա:

 

 

«Եթե Էրդողանը ցանկանա, կարող է կանխել Թուրքիայով ահաբեկիչների անցումը Սիրիա: Բայց նա դա չտեսնելու է տալիս: Ավելին, Էրդողանը ամենօրյա թիկունքային եւ ռազմական աջակցություն է ցուցաբերում ահաբեկիչներն», - նշել է Ասադը:

 

 

«Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական խմբավորումը Եգիպտոսում քաղաքական բնույթ է սկսել կրել 1938 թվականից: Որոշ ժամանակ ընդհատակում մնալուց հետո, 1980-ականներին սկսել է վերակենդանանալ, եւ 2005 թվականին 88 աթոռ է զբաղեցրել Եգիպտոսի խորհրդարանում: Եգիպտոսի ներկայիս Նախագահ Ալ Սիսիին հաջողվել է տապալել Մուհամադ Հուսնի Մուբարաքի եւ նրանց իշխանությունը եւ դատարանի առաջ կանգնեցնել կազմակերպության հարյուրավոր անդամների: