Նոյեմբերի 7-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա. 20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

 

Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Լոռու մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա, որոնց վարորդները երթևեկել են ոչ սթափ վիճակում:

 

ՀԻՇԵՑՈՒՄ

 

Ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը: Եվ ահա հերթական նորամուծությունը՝ վերջերս ճանապարհային ոստիկանությունը վերազինվել է նոր սարքավորումներով, որոնք ճանապարհային ոստիկաններին հնարավորություն կտան տեղում որոշելու վարորդի սթափությունը:
Սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ:
Մնում է հուսալ, որ այս նոր սարքավորումները սթափության կոչ կլինեն կարգազանց վարորդների համար…