Երևան քաղաքում դեկտեմբերի 9-ին' ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա: 14 վարորդ մեքեnան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

 

Նույն օրը' ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Կոտայքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ավտոմեքենա. 12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: