ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը կշարունակեն Ուկրաինայի հարցով երկխոսությունը: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք ունենք որոշակի տարաձայնություններ Ուկրաինայի հարցի շուրջ: Մենք պայմանավորվել ենք կիսել տեղեկատվությունը այս հարցի վերաբերյալ: Նաև համաձայնեցինք, որ այդ երկխոսությունը կշարունակվի», - ասել է Քերին:
Ավելի վաղ նույն թեմային անդրադարձավ նաև Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կհամոզեն Ուկրաինայի ղեկավարությանը կատարելու քաղաքական գործընթացում իրենց պարտավորությունները: