Ղազախստանը պատրաստ է Աստանայում իր տարածքն առաջարկել Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ԱՊՀ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Երգալի Բուլեգենովին:

 

«Այս հարցը չի հանվել օրակարգից և մնում է արդիական, ընդ որում՝ Ղազախստանի նախագահն արդեն քննարկել է այս հարցը Նորմանդյան խմբի հետ (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և Ուկրաինա)»,- ասել է Բուլեգենովը:

 

Ավելի վաղ, Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները լրջորեն մտահոգված են Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված իրավիճակով: