Ամերիկյան CNN հեռուստաընկերության աշխատակիցները շփոթել են թիվ մեկ ահաբեկիչ Բեն Լադենին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Լուրերի թողարկման ժամանակ օգտագործվել է տիտր, համաձայն որի «ծովային հետևակը սպանել է Օբամային»: Այս մասին հայտնում է Russia Today-ը: 


Այս սխալին ուշադրություն են դարձրել ինչպես սոցցանցերից օգտվող հասարակ հեռուստադիտողները, այնպես էլ պրոֆեսիոնալ լրագրողները: 


Buzz Feed-ի թղթակից Ջոն Պասսանտինոն Թվիթերի իր միկրոնոլգում գրել է. 

«Ծովային հետևակները դուրս են եկել հսկողությունից»:


«Ինչ-որ մեկին քիչ առաջ աշխատանքից ազատեցին: Աստված նրան օգնական»,- Chron-ի լրագրող Քեթլին Մաքքինլին այսպես է մեկնաբանել ստեղծված իրավիճակը: 


Business Insider-ի տեղեկություններով՝ CNN-ի աշխատակիցները մեկ րոպեում «Օբաման» փոխարինել են «Բեն Լադենով»:


View image on Twitter