Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է ԱՄՆ-ի իր պաշտոնակից Բարաք Օբամայի հետ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին:

 

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը չի բացառել, որ հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումների ընթացքում Օբաման կշփվի Պուտինի հետ, սակայն, նրա խոսքով, պաշտոնական հանդիպում պլանավորված չԷ: Նախօրյակին Օբաման նույնպես խոսել Է Պուտինի հետ հնարավոր շփման մասին:

 

«Ես հիմքեր չունեմ ենթադրելու, որ Օբաման չի ցանկանում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Բայց, ի վերջո, դա նրա ընտրությունն Է: Ես միշտ պատրաստ եմ երկխոսության»,-ասել Է ռուսական պետության ղեկավարը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին եւ Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

 

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը ամենաագրեսիվ ու ամենակոշտ քաղաքականությունն Է իրականացնում բոլոր մյուս տերությունների շրջանում: «Մենք զինված ուժեր գրեթե չունենք արտասահմանում: Տեսեք, աշխարհում ամենուրեք կան ամերիկյան ռազմակայաններ: Ամերիկյան ուժեր կան այդ երկրի սահմաններից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա»,-նշել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: