Ղազախստանի Քալաչի գյուղում «քնած հիվանդություն» ախտանշաններով մի կին հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը:
«Կինը 4-ամյա երեխայի տատիկն է, ով մի քանի օր առաջ խորը քուն է մտել: Այս օրերին, կինը իրեն վատ է զգացել, իսկ շաբաթ կեսօրին տեղափոխվել հիվանդանոց», - նշել են Կրանոգորսկի բժիշկները:
2013 թվականի մարտին Քալաչի և Կրասնոգորսկի հարևան գյուղերի բնակիչները հիվանդանոց են դիմել քնկոտության, հիշողության կորստի և հալյուցիանցիաներ ունենալու բողոքներով:
Հիվանդության ճշգրիտ պատճառը որոշելու թեստերը արդյունքներ չեն տվել: