Վրաստանի իշխող կոալիցիան՝ «Վրացական երազանքը», պաշտպանության նախարարության շուրջ ծագած սկանդալի պատճառով դրանից «ազատ դեմոկրատների» դուրս գալուց հետո ոչ միայն չի զրկվել մեծամասնությունից, այլ, ընդհակառակը, իր թվաքանակը 83-ից ավելացրել է մինչեւ 87: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

 

Վրացական խորհրդարանն ունի 150 տեղ, իշխող կոալիցիան տիրում Էր 83 մանդատի: Սակայն «Մեր Վրաստանը- ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու եւ ընդդիմության անցնելու մասին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիային հեռացրեց պաշտպանության նախարարի պաշտոնից: Ալասանիայի կուսակցությունը խորհրդարանում ուներ տասը պատգամավոր, այնպես որ նրա հեռանալուց հետո իշխող կոալիցիայում պետք է մնար 73 խորհրդարանական: Մեծամասնությունը պահպանելու համար «Վրացական ե րազանք»-ին հարկավոր է 76 մանդատ:

 

Մինչդեռ միայն յոթ «ազատ դեմոկրատներ» են համաձայնել լքել խորհրդարանական մեծամասնությունը: Մյուս կողմից, մեծամասնության պատգամավոր Շալվա Շավգուլիձեն անցել է «Ազատ դեմոկրատների» խմբակցություն:

 

Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է իշխող կոալիցիային վեց անկախ թեկնածուների միանալու մասին եւ հավաստիացրել, որ «Վրացական երազանք»-ը չի կորցրել մեծամասնությունը:

 

Այդպիսով, «Վրացական երազանք»-ը ներկայացված կլինի 87 պատգամավորներով, ընդդիմադիր Միասնական ազգային շարժումը՝ 51, Ալասանիայի խմբակցությունը՝ 8 մանդատով, իսկ եւս 4 խորհրդարանականներ աշխատանքը կշարունակեն որպես անկախ պատգամավորներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: