Այսօր՝ Ազգային Ժողովի հերթական քառօրյային, «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով ասաց, որ ինքը հաշվարկել է՝ առնվազն 500 փոքր ու միջին ձեռնարկություն երկու ամսվա ընթացքում կփակվեն, իսկ մյուս քայլը, որ հետևելու է այս օրենքի կիրառման դեպքում, ստվերի դաշտի ընդլայնումն է:
Պատգամավորի խոսքով՝ այս կերպ ոչ թե հանելու են ստվերից, այլ ավելի խորը ստվեր են մտցնելու: Մարդիկ, ովքեր չեն դիմանա այս ճնշմանը կամ գնալու են, կամ ստվերը մեծացնելու են: Ով չգիտի՝ հոսանքն ինչքան թանկացնում եք, «լևի» գծերը այնքան շատանում են: Մենք որքան էլ գազի գինը բարձրացնում ենք, գազի կորուստը նույն է մնում, այդ 13 տոկոսը Հայաստանի կեղտոտ գումարների վաստակելու միջոցն է»,- ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորը հարց է բարձրացնում՝ եթե այդքան սկզբունքային եք, այդքան ճիշտ եք, ընդամենը մեկ շաբաթ ճնշում է պետք գործադրել և դուք հետ եք կանգնում: «Հղիների հարցով ճիշտ էիք, կենսաթոշակայինի հարցով ճիշտ էիք, բա ինչի՞ հետ կանգնեցիք: Հիմա փետրվարին ժողովուրդը ոտքի է կանգնելու, եթե սկզբունքային եք, ինչի՞ եք հետ գնում, ձեր հետ քայլը նշանակում է, որ դուք էլ համոզված չեք ձեր արդարացիության մեջ: