ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին:

 

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություներն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

 

Պատասխանելով ուսանողների հարցերին' նախարար Նալբանդյանը մանրամասն խոսել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին: