Քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանը զանգահարել է Հայաստանի ամերիկյան համալսարան՝ պարզաբանում ստանալու համալսարանի դասախոսի հագուստի վերաբերյալ։
«Ձեր դասախոսները դասի են ներկայանում կիսամերկ վիճակում։ Ուզում ենք ստանալ բացատրություն՝ ի՞նչն է պատճառը, որ ձեր դասախոսները դասի են գալիս կիսամերկ, բառիս բուն իմաստով»,– հարցրել է նա։
Ղուկասյանը նշել է դոկտոր պրոֆեսոր Միկա Հիլսոնի մասին, ով «մայկով», «շորտիկով» է ներկայացել դասախոսության։
Մանրամասները՝ տեսանյութում։