Կառավարությունը հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վարդան Ուռուտյանը։ Վարդան Ուռուտյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել այս տարվա հուլիսի 31-ին։
Որոշման նախագիծը կառավարություն էր ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։