Ժնեւում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լատվիայի իր գործընկեր Էդգարս Ռինկեւիչսին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում հետեւյալ գրառումն է թողել. «ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնեում հանդիպեց իր լատվիացի գործընկերոջը»: Թե ինչ են քննարկել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, չի մանրամասնվում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում է' մասնակցելու, Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը: Նախատեսվում է նաեւ նախարարի ելույթը: Մարտի 7-ին Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի և ելույթ կունենա Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվում է անցյալ տարի Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն: Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կունենա մի շարք այլ երկկողմ հանդիպումներ: