Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն հայտարարել է, որ աշխարհը շարժվում է դեպի «սառը պատերազմ»: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությանը:

 

«Այս նոր սառը պատերազմի տեսակը լուրջ խնդիր է, որը սպառնում է փոխել միջազգային հարաբերությունների ուղղությունը երկար ժամանակով։ Դրանից անհնար է խուսափել, բայց մեղմել որոշ չափով դեռ հնարավոր է», - նշել է Նիինիստեն։

 

Նրա խոսքով՝ կողմերը ոչինչ ձեռք չեն բերի դեպքերի նման զարգացումից և, հետևաբար, պետք է ձգտեն իրավիճակի բարելավմանը:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ էր արել բոլոր երկրներին կանխել նոր «սառը պատերազմը»։