Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը Ռուսաստանի և Բելառուսի գերատեսչությունների խորհուրդների նիստում հայտարարել է, որ իրավիճակն Ուկրաինայում աշխարհը հասցրել է նոր «սառը պատերազմի» եզրին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Մակեյի խոսքով'«աշխարհն, ըստ էության, նոր «սառը պատերազմի» եզրին է:

 

«Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը չափազանց սրել է հակամարտությունների ինտենսիվությունը՝ ձևավորելով փոխադարձ անվստահության բարձր մակարդակ»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը: