«Իմ կարծիքը ոչինչ չի ասի, որովհետև դա կարող է լինել զուտ անձնական, իսկ մնացած որոշումները կայացվում են»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն՝ անդրադառնալով պարբերաբար հանրահավաքներ անելու ՀԱԿ հայտարարությանը:

 

«Գրասենյակում կան մարդիկ, ովքեր կարող են պատասխանել դրան, ես կարող եմ միայն ասել, որ պայքարի տարբեր ձևեր կան, կան տարբեր մոտեցումներ, իմ մոտեցումները լրիվ այլ են»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանին շատերը չեն տեսնում որպես ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ովքեր ասում են, հարցեք իրենց, ձեզ ի՞նչ է թվում, ես ինչ պետք է պատասխանեմ, ասելով-չասելով չէ, քայլերից է երևում:


Հարցին, թե արվող քայլերը տանո՞ւմ են ընդդիմության, Ախոյանն ասաց. «Ինքներդ գնահատեք՝ տանում են, թե չէ, եթե այսօր իշխանափոխության խնդիր է դրված՝ իհարկե: Մի բառով ասված է ամեն ինչ»: