«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Բոբի Չարլթոնը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ամենաշատն է արժանի «Ոսկե Գնդակ» մրցանակին:
«Կրիշտիանու Ռոնալդուն փոխում է ֆուտբոլն Իսպանիայում: Շնորհիվ իր ուժի՝ նա «Ռեալին» վերադարձնում է գերիշխող դիրքը Իսպանիայում և Եվրոպայում: Շատ կցանկանայի, որ նա ստանա տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը: Մեսսին նույնպես հիանալի ֆուտբոլիստ է, սակայն Ռոնալդուն ավելի շատ է արժանի այդ պատվին»,- Չարլթոնի խոսքը մեջբերում է բրիտանական մամուլը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում միասին դարձել է 23 գոլի հեղինակ: