Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանն անվանել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թշնամի: Այս մասին գրել է Газета.Ru-ն:

 

Նեթանյահուն զգուշացնում է ԱՄՆ-ին Իրանի հետ Մերձավոր Արևելքի իրավիճակի կարգավորման հարցի վերաբերյալ համագործակցության մասին: Քաղաքական գործիչը հիշեցնում է Արևմուտքի հույսերն այն մասին, որ Թեհրանը կօգնի աշխարհին ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

 

Վարչապետը նշել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները մեծ սխալ են:

 

«Խիստ պատժամիջոցների սահմանումն ավելի ճիշտ որոշում կլիներ»,- եզրափակել է Նեթանյահուն:

 

Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հատարարել է, որ Իրանն ավելի վտանգավոր համաշխարհային սպառնալիք կդառնա, քան «Իսլամական պետություն» խմբավորումը, եթե համաձայնություն ձեռք բերվի միջազգային միջնորդների վեսնյակի և Թեհրանի միջև: