«Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը չի հավատում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակին Պորտուգալիայի դեմ խաղում:

«Ամենադժվար խաղն է լինելու, սակայն պետք է իրատես լինենք, շատ դժվար է այնտեղ խաղալ: Նրանք ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր մասնակցում են եվրոպական ամենահայտնի մրցաշարերին: Բնական է, պետք է գոլեր չընդունենք սեփական դարպասը և շեշտը դնել հակագրոհների վրա: Ուժեղացնել է պետք հենց պաշտպանությունը: Եթե առաջինը գնդակ ընդունենք մեր դարպասը, ապա շատ դժվար կլինի: Ես չեմ հավատում, որ Հայաստանի հավաքականը կհաղթի Պորտուգալիային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրիասյանը:

Խոսելով հետագա պայքարում մեր հնարավորությունների մասին' «Արարատ 73»-ի ֆուտբոլիստը մասնավորապես ասաց. «Մեր հավաքականը կպայքարի միայն 4-5 տեղերի համար: Եթե համեմատեմ մեր մրցակիցների հետ, ապա դժվար կլինի խաղալ այնպես, ինչպես մրցակիցները: Մեզ պակասում են Հենրիխ Մխիթարյանի տեսակի ֆուտբոլիստներ: Պաշտպանվելու համար հարկավոր է, որ միմյանց հուշեն, դա շատ կարևոր է: Միայն Մխիթարյանի պես 5 ֆուտբոլիստ ունենալուց հետո կարելի է ասել, որ կխաղանք Եվրոպայի առաջնությունում»:

Անդրեասյանի խոսքով' լավ հավաքականի համար հարկավոր է ուժեղացնել Հայաստանի առաջնությունը: «Ինչպես տեսանք, մեր թիմերը դուրս մնացին Եվրոպական առաջնությւոնների հենց առաջին շրջանից»,-ընդգծեց նա: Իսկ Անդրեասյանի կարծիքով, սերբերի և ալբանացիների միավորների կորուստը կարող է դրական ազդեցություն ունենալ մեր հավաքականի վրա:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2016-ի շրջանակում նոյեմբերի 14-ին կհյուրընկալվի Պորտուգալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23-45-ին: