Մի խումբ զինվորականներ անհայտ պատճառներով Լիբիայի Միսուրաթա քաղաքում առևանգել են Թուրքիայի ինը քաղաքացիների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Թուրքերն առևանգվել են հոկտեմբերի 31-ին' Միսուրաթա քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսություն գնալու ճանապարհին: Սակայն այս մասին Թուրքիաի դիվանագիտական շրջանակներն տեղեկացվել են ավելի ուշ' նոյեմբերի 3-ին, երբ հյուպատոսարան է զանգահարել մի քաղաքացի և տեղեկացրել, որ իր ծանոթներից արդեն մի քանի օր որևէ տեղեկություն ստանալ չի կարողանում:
Առևանգվածներից մեկի կինը հետագայում պատմել է, որ ամուսինը Լիբիա էր մեկնել աշխատելու նպատակով, սակայն երկրում իրադրության սրման հետևանքով որոշում էր կայացրել վերադառնալ Թուրքիա: Նա նշել է, որ անհամբեր սպասում է ամուսնուց որևէ տեղեկություն ստանալուն: