Մոսկվայի Ցենտրալնայա փողոցում գտնվող սրճարաններից մեկի հաճախորդների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով դանակահարվել է Թուրքիայի 5 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչությանը, նրանցից 2-ը որովայնի ու կրծքավանդակի շրջանում վնասվածքներով հոսպիտալացվել են։

Իրավապահները հայտնել են, որ հանցագործության իրականացման կասկածանքով ձերբակալվել է մի տղամարդ, ում ինքնությունն ու քաղաքացիությունը դեռևս պարզվում է։ Ծեծկռտուքի մյուս մասնակիցների որոնումը շարունակվում է։

Интерфакс-ն իր հերթին նշում է, որ տուժածներն աշխատում են Ռուսաստանում՝ բիզնես կենտրոնի շինարարության վրա։