Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անհայտ զինյալներն առևանգել են Թունիսի դեսպանատան խորհրդական Արուսի Կանտասին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Տրիպոլիի Կադսիա հրապարակում: Ավելի վաղ, մարտի 21-ին անհայտ զինյալներն առևանգել էին նաև Թունիսի դեսպանատան մեկ այլ աշխատակցի, ո ւմ մասին մինչև այժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Զինյալները Թունիսի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Թունիսի բանտերում գտնվող իսլամիստների խմբավորումը' պայմանով, որ դրա փոխարեն նրանք ազատ կարձակեն դեսպանատան աշխատակցին: Այս մասին հայտարարել է Թունիսի արտաքին գործերի նախարար Մոնջի Համդին: Նրա խոսքով' դեռ հայտնի չէ, թե ովքեր են առևանգողները:
Նմանատիպ դեպք գրանցվել էր նաև ապրիլի 15-ին, երբ անհայտ զինյալներն առևանգել էին Հորդանանի դեսպանին, ում ազատ արձակման դիմաց պահանջել էին ազատ արձակել Հորդանանում գտնվող լիբիացի իսլամիստ Մուհամմադ Սայիդ ադ Դուրսիին: