Լիբիայում Ալժիրի դեսպանատան մոտ անհայտ անձինք պայթուցիկ սարք են գործի դրել. հաղորդում է Associated Press-ը: Ըստ իշխանությունների' որպես հետևանք անվտանգության երեք աշխատակից է տուժել: Ինչպես հայտարարել են ականատեսները, ռումբը նետել են դեսպանատան կողքով անցնող մեքենայից:

 

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը առայժմ ոչ ոք չի ստանձնել: