Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը եղել է ոչ պաշտոնական, և պաշտոնական մեկնաբանություններ չեն կարող լինել: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

 

Հարցին, թե ինչ են քննարկել Գագիկ Ծառուկյանը և Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանը, պատասխանեց. «Փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ են զրուցել»: