Դժբախտ պատահար է տեղի ունեցել Եվրո-2016-ի շրջանակներում՝ Շոտլանդիա - Իռլանդիա հանդիպումից հետո:
Շոտլանդիայի ազգային հավաքականի երկրպագուն Իռլանդիայի (1:0) դեմ խաղից հետո, մահացել է: Այս մասին հայտնում է sport.rbc.ru-ն՝ հղում անելով BBC-ն:
Երկրպագուն ընկել է տրիբունայից և ստացել լուրջ վնասվածքներ: Բժիշկներին չի հաջողվել փրկել վերջինիս կյանքը:
Տեղի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դժբախտ դեպքի առնչությամբ, իսկ գործի նյութերը փոխանցվել են ՈՒԵՖԱ-ին: