Եվրո 2016թ-ի Պորտուգալիա-Հայաստան դիմակայությանն է անդրադարձել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին.
«Մենք լավ խաղ անցկացրինք, բացառությամբ Ռոնալդուի գոլային պահի: Գիտեինք, որ Պորտուգալիան առաջ կընթանա մեծ ուժերով և փորձում էինք խաղալ հակագրոհներով: Մի քանի լավ պահ չիրացրինք, ինչի համար էլ ստիպված եղանք վճարել: Մեր գլխավոր նպատակն առաջինը գոլ խփելն էր, ցավոք, այդպես չեղավ: Չեմ կասկածում, որ մեր երկրպագուների առջև ավելի լավ կարող ենք խաղալ: Կարծում եմ՝ պորտուգալացիների հետ կարող ենք ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղալ և անակնկալ մատուցել: Մենք նախկինի պես այս ընտրական փուլի հետ մեծ հույսեր ենք կապում՝ չնայած այժմ մեր վիճակը բարդացել է»,- Պիզելիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: