ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկատվությունը, թե Վլադիմիր Պուտինն իբր Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված վաղաժամ լքում է G-20 գագաթնաժողովը, որն անցկացվում է ավստրալական Բրիսբենում: «Դա անհեթեթություն է: Զրուցակիցները բարձրացնում են այդ թեման, սակայն դա սովորական առօրեական իրավիճակ է»,- «Ռիա-Նովոստիի» հաղորդմամբ' ասել է Պեսկովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ավելի վաղ «Ռոյթեր» գործակալությունը վկայակոչելով ռուսական պատվիրակության իր աղբյուրը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահը կարող է վաղաժամ լքել G-20 գագաթնաժողովը: