Եվրամիությունը մոտ ապագայում չի նախատեսել ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Bild-ը՝ վկայակոչելով Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

 

«Հիմա դա տեղի չի ունենա», - ասել է արտգործնախարարը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է հանդիպել ԵՄ երկրների ղեկավարների հետ G20-ի գագաթնաժողովի ընթացքում: Այս հանդիպմանը նախատեսվում էր պատժամիջոցների ընդլայնման հարցի քննարկումը: