Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակից շուտ է մեկնել Ավստրալիայից, որտեղ նա մասնակցում էր G20-ի գագաթնաժողովին, հաղորդում է Agence France-Presse-ը:

 

Գագաթնաժողովի ավարտին ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ՝ Պուտինը նշել է, որ Ուկրաինայում ճգնաժամը ունի «լավ հեռանկարներ» կարգավորման համար: Նրա խոսքերով՝ Ուկրաինայի հարցը հաճախ բարձրացվել է իր մասնակցությամբ երկկողմ հանդիպումների ժամանակ:

 

Բացի այդ Պուտինը հավաստիացրել է, որ գագաթնաժողովի բոլոր մասնակիցները համաձայնվել են, որ տնտեսական պատժամիջոցները վնաս են հասցնում գործընթացի բոլոր կողմերին:

 

Ռուսաստանի նախագահը G20-ի գագաթնաժողովի աշխատանքը անվանել է «կառուցողական»: