Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Մեծ է Ձեր ավանդը հայ գրականագիտության և գրական քննադատության զարգացման գործում: Ձեր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները հատկապես հայ նորագույն գրականության ուսումնասիրման ասպարեզում նշանակալի են և մեր գրական գործընթացի մասն են կազմում:
Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և հասարակական շնորհակալ աշխատանքը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»: